Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Լայպցիգի» դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Goal-ը:
«Մբապեն և Նեյմարն առաջ են տանում թիմին: Նրանք ֆանտաստիկ տեխնիկա ունեն և կարող են շրջանցել ցանկացած մրցակցի:
Արժանի էինք այս արդյունքին: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը մեր վերջին հանգրվանը չէ:
Բարդ հանդիպում կլինի, բայց «Լայպցիգն» էլ հաճելի զբոսանքի չի դուրս գալու»,- ասել է Տուխելը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա վաղը ՝ 23:00-ին: