«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կատալոնական ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է այս ամառ հեռանալ, հատնում է Esporte Interativo-ի լրագրող Մարսելո Բեհլերը Թվիթերում:
Ավելի վաղ COPE ռադիոկայանը հայտնել էր, որ Մեսսին որոշել է հեռանալ «Բարսելոնայից»: 33-ամյա հարձակվողը գոհ չէ ակումբի ղեկավարությունից ու մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2021 թվականը: Մեսսին կարող է մնալ «Բարսելոնայում», եթե ակումբի ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ տեղի ունենան:
Հիշեցնենք՝ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում 2-8 հաշվով պարտվեց «Բավարիային» ու դուրս մնաց մրցաշարից: 1946 թվականից ի վեր առաջին անգամ «Բարսելոնան» մեկ խաղում 8 գոլ բաց թողեց:
Հաղորդվում էր, որ «Ինտերը» կփորձի ձեռք բերել Մեսսիի տրանսֆերը 2021 թվականին և «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկրին պատրաստ է 4 տարվա պայմանագիր առաջարկել՝ ընդհանուր 260 մլն եվրո աշխատավարձով: