ՖԱ Էրիվան. ֆուտբոլային պատերազմում ի՞նչ ելքեր ունի Հայաստանը — Armsport.am
6.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Արարատ-Արմենիան հրաժեշտ է տալիս երեք ֆուտբոլիստի

    Նոան նման է Կրասնոդարին․ Պլոշադնիի լայնածավալ հարցազրույցը

    Գատուզոն հեռացել է Հայդուկի գլխավոր մարզչի պաշտոնից

    Հայաստանի հավաքականի հայտացուցակը Կոսովոյի դեմ խաղի համար

    Դրականն այն է, որ մենք ամորձիներ ունենք․ Մբապե

    Եվս երկու հավաքական նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր

    🎥 ԱԱ-2026․ որակավորման փուլ. Բրազիլիան ոչ-ոքի խաղաց, Արգենտինան և Պարագվայը հաղթեցին

    Հայտնի է Իսպանիա-Ֆրանսիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Կառլոս Ալկարասը՝ Հռոմի Մասթերսի հաղթող

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Նա չեմպիոն է, բայց սա իմ ամենակարևոր գործարքը չէ․ Նապոլիի նախագահը՝ Դե Բրույնեի տեղափոխության մասին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Արարատ-Արմենիան հրաժեշտ է տալիս երեք ֆուտբոլիստի

            Նոան նման է Կրասնոդարին․ Պլոշադնիի լայնածավալ հարցազրույցը

            Գատուզոն հեռացել է Հայդուկի գլխավոր մարզչի պաշտոնից

            Հայաստանի հավաքականի հայտացուցակը Կոսովոյի դեմ խաղի համար

            Դրականն այն է, որ մենք ամորձիներ ունենք․ Մբապե

            Եվս երկու հավաքական նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր

            🎥 ԱԱ-2026․ որակավորման փուլ. Բրազիլիան ոչ-ոքի խաղաց, Արգենտինան և Պարագվայը հաղթեցին

            Հայտնի է Իսպանիա-Ֆրանսիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Կառլոս Ալկարասը՝ Հռոմի Մասթերսի հաղթող

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Նա չեմպիոն է, բայց սա իմ ամենակարևոր գործարքը չէ․ Նապոլիի նախագահը՝ Դե Բրույնեի տեղափոխության մասին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  ՖԱ Էրիվան. ֆուտբոլային պատերազմում ի՞նչ ելքեր ունի Հայաստանը

                  ArmSport-ի դիտակետում, Հայաստան, Միջազգային ֆուտբոլ, ՖՈՒՏԲՈԼ
                  11.11.19 / 17:53
                  0

                  Ֆուտբոլը ամենամասսայական սպորտաձևն է: Սա ամենապարզունակ հայտարարությունն է, որ կարելի է անել միլիոնավորների կողմից սիրված խաղի մասին: Ամբողջ աշխարհում վաղուց հասկացել են, որ այն կարելի է «օգտագործել» ցանկացած նպատակով, այդ թվում՝ քաղաքական խնդիրները լուծելու: Անգամ հայկական ֆուտբոլի ու քաղաքագիտության պատմությունը լավ է հիշում հայ-թուրքական հարաբերությունների այն էջը, որի անունը դրվեց «ֆուտբոլային դիվանագիտություն», երբ 2008 թվականին երկու երկրների ազգային թիմերի խաղը դիտելու համար Երևան էր ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Թվում է՝ դեռ այդ ժամանակվանից գոնե մենք պետք է հասկանայինք, թե ֆուտբոլն ինչպիսի զենք կարող է դառնալ: Բայց այդպես էլ չկարողացանք մեր իսկ սկսածի «պոչը» բռնել:

                  Image result for abdulah gul in yerevan 2008"
                  Աբդուլլահ Գյուլը՝ Երևանում

                  ««Մարազմը» խորանում  է»․ նման որակավորումներով տարբեր գլխագրեր կարդացինք այն լուրի հրապարակումից հետո, որ Ադրբեջանում ստեղծվել է «Էրիվան» անունով նոր ֆուտբոլային ակումբ։ 

                  ««Էրիվանը» դիմել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիային Տարածաշրջանային լիգային մասնակցելու համար։  Էրիվանը Արևմտյան Ադրբեջանի պատմական մայրաքաղաքն է», — ամենայն լրջությամբ ազդարարում էին հարևան երկրի լրատվամիջոցները։

                  Դե․․․ ոմանք վրդովվեցին, ոմանք էլ շա~տ վերևից Ադրբեջանին քմծիծաղ տվեցին, անցան առաջ․ «Այդ ո՞վ չգիտի, թե Երևանն ում մայրաքաղաքն է․․․»։

                  Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմում մեր մշտապես զիջող դիրքերում ո՛չ վրդովմունքը, ո՛չ քմծիծաղը լավ ընկեր չեն։ Հատկապես, որ այդ երկիրը հնարավոր ու անհնար ամեն կերպ պայքարում է ու հաճախ հասնում իր նպատակին՝ աշխարհին ներկայացնելով պատմության՝ իր «կարած երեսը»:

                  «Կարծում եմ, որ նման իրավիճակներում պետք է խոսել այն մասին, որ դա ոչ թե սպորտ է, այլ քաղաքականություն, այսինքն՝ հակառակ կողմը փորձում է անգամ սպորտի միջոցով որոշակի մեսսիջներ փոխանցել թե՛ միջազգային հանրությանը, թե՛ սեփական ժողովրդին։ Ցավոք սրտի, հիմքում հայկական կողմի նկատմամբ նրա ունեցած ատելությունն է։ Սա խորքում իր մեջ լուրջ խնդիրներ է պարունակում․ հետևողականորեն միջազգային հանրության ականջներում «նստացնում են», որ նախ Ղարաբաղը, հիմա էլ Երևանը ադրբեջանական տարածք են։  Եվ հենց այդպես էլ կընկալվի․ դա դառնում է ազգային անվտանգության խնդիր»,- մեզ հետ զրույցում կիսվում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

                  Ըստ նրա՝ ատելության խոսքը սպորտ բերելու մարտավարությանը պետք է վերջ դնել հենց միջազգային ճնշմամբ՝ քաղաքական, բարոյական և սպորտի էթիկային հակասող մոտեցումներին գնահատականներ տալով։

                  «Միջազգային սպորտային շրջանակները պետք է հաշվի առնեն, որ սա ոչ թե ազնիվ սպորտային մրցակցության նպատակներ է հետապնդում, այլ քաղաքական պրոպագանդա է», — ավելացնում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

                  Image result for fc erivan azerbajan"

                  Իրավական դաշտում կա՞ն արդյոք բավարար գործիքներ կանխելու կամ հակազդելու ադրբեջանական  հերթական և հնարավոր նոր «մարազմներին»։

                  ՖԻՖԱ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ ՖԻՖԱ-ի նպատակներից են․

                  • ՖԻՖԱ-ի կանոնադրության, ռեգլամենտների ու որոշումների, Խաղի կանոնների խախտումների կանխարգելումը Ասոցացված ֆուտբոլի բոլոր ձևերի նկատմամբ՝ անհրաժեշտ միջոցների գործադրմամբ,
                  • Ցանկացած միջոցների և գործողությունների արգելումը, որոնք կարող են սպառնալիք ստեղծել խաղերի կամ մրցաշարերի անբասիրությանը, կամ կարող են հանգեցնել Ասոցացված ֆուտբոլի չարաշահմանը:

                  ՈՒԵՖԱ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ ՈԻԵՖԱ-ի խնդիրներից են․

                  • Անդամ ասոցիացիաների միջև բարեկամական սպորտային հարաբերությունների ամրապնդումը և զարգացումը՝ խաղաղության և փոխըմբռնման մթնոլորտում, նրանց շահերի պաշտպանությունը,
                  • Եվրոպայում ֆուտբոլի զարգացումը և պրոպագանդան՝ Անդամներին հասանելի ցանկացած եղանակով՝ բացառելով կրոնական, ռասսայական, կամ քաղաքական խտրականությունը,
                  • Ֆուտբոլի խնդիրների վերաբերյալ Անդամների տարբեր տեսակետների մերձեցումը, և, հնարավորինս, ընդհանուր մոտեցումների ձևավորումը, ինչպես նաև Անդամների միջև վիճելի հարցերի լուծումը:

                  ՈՒԵՖԱ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի դրույթներին նույնաբովանդակ դրույթներ են պարունակում նաև ՖԻՖԱ-ի կանոնադրության 3-րդ և 4-րդ հոդվածները՝ ՖԻՖԱ-ի անդամների վերաբերյալ:

                  BAS LAW GROUP իրավաբանական ընկերության ավագ իրավաբան Հայկուհի Սեդրակյանը ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կանոնադրությունները ArmSport.am-ին մեկնաբանելիս նկատում է, որ դրանք սահմանում են ֆուտբոլը քաղաքականությունից զերծ պահելու և անդամների միջև տարաձայնությունները լուծելու հստակ առաքելություն:

                  Image result for fk irevan azerbaijan"
                  Ադրբեջանցիների՝ հակահայկական քարոզչության օրինակ

                  ««Էրիվան» անվանման օգտագործումը ադրբեջանական ակումբի կողմից ոչ թե ներպետական, այլ միջազգային հարթություն բարձրացող խնդիր է, քանի որ այդ ակումբն անդամակցելու է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիային և պետք է ենթարկվի թե´ ՈՒԵՖԱ-ի, թե´ ՖԻՖԱ-ի կանոնադրություններին: Ուստի, հղում կատարելով վերը նշված իրավական ակտերի դրույթներին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առնվազն իրավունք ունի դիմելու ՖԻՖԱ և ՈՒԵՖԱ՝ խնդրելով չթույլատրել մեր մայրաքաղաքի անվան տարբերակներից մեկի օգտագործումը հակառակորդ երկրի ֆուտբոլային ակումբի անվանման մեջ: Նշված տարբերակով լուծում չգտնելու դեպքում հարցը կարող է քննարկման առարկա դառնալ Լոզանի սպորտային արբիտրաժում», — իրավական հարթությունում այս լուծումներն է տեսնում ավագ իրավաբան Հայկուհի Սեդրակյանը։

                  Իրավական հարթության գործնական հնարավորությունների շուրջ, սակայն, կարծքիները տարբեր են։ Մոսկվայում սպորտային իրավունքի ոլորտում ծառայություններ մատուցող իրավաբան Ալեքսանդր Կուրյանովը ArmSport.am-ի հետ զրույցում նկատում է, որ ՖԻՖԱ-ն կարող է արգելել որևէ ակումբի մասնակցել միջազգային մրցաշարերին, բայց սա շատ-շատ անհատական հարց է։

                  «Ֆորմալ առումով, այո՛, կարող է պատժամիջոցներ կիրառել, բայց ինչպիսի՞ պատժամիջոցներ, ինչպիսի՞ ծավալով կկիրառվեն, արդյո՞ք բերված փաստարկները կլինեն բավարար համոզիչ, թե՞ ոչ, նաև իսկապե՞ս դրանք, որպես պատժամիջոցներ կիրառելու հիմք, կընդունի ՖԻՖԱ-ն, թե՞ ոչ՝  շատ դժվար է ասել։ ՖԻՖԱ-ն լիազորությունների բավականին լայն շրջանակ ունի, բայց տվյալ դեպքում շատ դժվար է ասել՝ ինչպես դա կկիրառի, անշուշտ, պաշտոնական խողովակներով՝ տվյալ դեպքում ՀՖՖ-ից,  բողոք ստանալուց հետո», — իր գնահատականն է տալիս իրավաբան Ալեքսանդր Կուրյանովը։

                  Վերջինիս մոսկովյան գործընկեր Անդրեյ Սիդորենկոն ArmSport.am-ի հետ զրույցից տեղեկացավ և շատ զարմացավ Ադրբեջանի այս քայլի և մտքի թռիչքի վրա։ Սպորտային հարցերով իրավաբան Սիդորենկոն իր պրակտիկայում նման դեպք չի հիշում, որի հիման վրա կարող էր վերլուծել, բայց ՖԻՖԱ-ի կանոնադրությունն իր մեկնաբանությամբ չի նախատեսում  նման դեպքերի քննարկում, տվյալ դեպքում՝ այն, որ ինչ-որ մեկին դուր չի գալիս այս կամ այն անվանումը։

                  «Սա ավելի շատ դիվանագիտական հարթության հարց է, չգիտեմ նույնիսկ՝ կա՞ն միջազգային կոնվենցիաներ, որ լուծման ճանապարհ ցույց կտան, քանի որ այստեղ պետության շահերին է առնչվում այս հարցը։ Բայց սա ՖԻՖԱ-ի հարթության հարց չէ, քանի որ ՖԻՖԱ-ն դիտարկում է միայն սպորտային կանոնների խախտման դեպքերը և այստեղ չունի լծակներ ազդելու, եթե կան քաղաքական երանգներ։ Այստեղ նույնիսկ չենք կարող գնալ սպորտային արբիտրաժային դատարան, քանի որ այս պարագայում նման հարց քննելը սպորտային դատարանի տիրույթում չէ», — համոզված է Անդրեյ Սիդորենկոն։

                  Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատում է, որ այս խնդրով պետք է զբաղվեն ոչ միայն ՀՖՖ-ն և ԱԳՆ-ն․ սա հարց է, որն ավելի կոմպլեքս անդրադարձի կարիք ունի, որովհետև հիմքում մեր անվտագությանը սպառնացող գաղափարների տարածումն է։

                  «Պետք է վերաբերմունք արտահայտի սպորտը համակարգող կառույցը, այստեղ նաև բավականին մշակութային խնդիրներ կան, որ պետք է դրվեն։ ՀԱՕԿ-ը նույնպես կարող է հարցը բարձրաձայնել ՄՕԿ-ում, քանի որ ֆուտբոլը օլիմպիական մարզաձև է և չի բացառվում, որ այս թիմում ընդգրկված տարբեր ֆուտբոլիստներ կմասնակցեն օլիմպիական խաղերին։

                  Այսինքն՝ բոլոր այն տեղերում, որտեղ սպորտը քարոզվում է որպես խաղաղության, ազնիվ մրցակցության գաղափար, բայց դրա դեմ են օգտագործում, պետք է տարածվի։ Եվ այո, սա քաղաքական խնդիր է, միայն սպորտային չէ, հետևաբար բոլոր պատկան մարմինները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի միջազգային սպորտային հանրությանը ճիշտ ներկայացնեն հարցը», — եզրափակում է քաղաքագետը։

                  Անշուշտ, միամտություն է կարծել, որ միջազգային սպորտը անմասն է քաղաքականությունից։ Եվ մինչ մենք իրավական դաշտում փորձում ենք մեր ռեալ ուժերն ու հնարավորությունները չափել, հարցին այդպես էլ հնչեղություն չենք  տալիս միջազգային սպորտային հզոր կառույցներում, որը թերևս շատ խնդիրներ կլուծեր տեղեկատվական պատերազմի դաշտում։  

                  Image result for chelsea vs qarabag"
                  «Քարաբաղը»՝ ՉԼ խմբային փուլի՝ «Չելսիի» հետ խաղից առաջ

                  Մինչդեռ ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբը, որ վերջին 4-5 տարիներին երկրի անփոփոխ չեմպիոնն է և Եվրագավաթների խմբային փուլում մեկ անգամ չէ, որ հայտնվել է, շատ հաջող իրացնում է իր առջև դրված ոչ միայն սպորտային խնդիրները, այլև միջազգային ասպարեզում իր մրցելույթներով հրաշալի սպասարկում է իր անվան քաղաքական նպատակները։ Ամենապարզ օրինակը՝ ամեն անգամ, երբ «Քարաբաղը» միջազգային հանդիպում է անցկացնում եվրագավաթների շրջանակում, նախախային «ծրագրերում» ներկայացվում է այս ակումբի անվան պատմությունը՝ համեմված «գրավյալ» տարածքների, հայերի՝ «ադրբեջանցի անմեղ ժողովրդի նկատմամբ ոճրագործությունների պատմությամբ»:

                  Երևանի «Երևան»

                  Դրա ֆոնին շատերը կասեն, որ ունենք «Արարատ» ՖԱ, սակայն նորագույն պատմության մեջ միջազգային ասպարեզում նրա հաջողություններն առայժմ միայն խորհրդային հիշողություններով են սահմանափակվում։ Ունենք նաև «Արարատ-Արմենիա», որն ունի փայլուն մեկնարկ, բայց պատմություն դեռ նոր է կերտում։ Մյուս կողմից չունենք «Արցախ» անունը կրող և ոչ մի ակումբ, փոխարենը կա գեղեցիկ վերաբրենդավորված «Նոա» ակումբ, ինչպես նաև անհասկանալի, ոչ ֆուտբոլային  զարգացումներով պարուրված «Երևան» ակումբ, որի գոյությունն արդեն հարցականի տակ է:

                  Ի դեպ, երբ մենք ունեցանք «Արցախ» ակումբը, դրա բացման ու շնորհանդեսի անդրադարձները հայտնվեցին ադրբեջանական մամուլում: Մեր հարևանները սկսեցին դրոշակ թափահարել այն մասին, որ հայերը փորձում են սադրել իրենց, որ փորձում են ձևախեղել պատմությունը:

                  Արդեն «գոյություն» չունեցող «Արցախի» տարբերանշանը

                  ArmSport.am-ի՝ այս հարցի վերաբերյալ տարբեր հարցումներից կարելի է մի եզրահանգում անել. քաղաքական ու իրավական դաշտում Ադրբեջանի սադրիչ ու կամայական գործողությունների դեմ պայքարելը դժվար է, մենք միայն մի ուղի ունենք. մեր երկրում զարգացնել «Արցախ» ու «Երևան» անուններով երկու ակումբ: Բայց Ադրբեջանում պետական բյուջեից տարեկան միլիոնավոր գումարներ են հատկացվում «Քարաբաղին»: Մենք կամ պետք է շարունակենք վրդովվել ու պարտվել ֆուտբոլային այս պատերազմներում, կամ սկսենք պետական մակարդակով նույնպիսի «հակահարված» պատրաստել ու պաշտպանել մեր պատմության, մեր տեղանունների մարզական պատիվը:

                  Թեգեր: #երևանարցախ-ֆաֆա-էրիվան
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  ԲԽ․ Հայտնի են չեմպիոնության 6 հավակնորդները (մրցաշարային աղյուսակ)

                  07.03.20

                  ԲԽ. մրցաշարային աղյուսակը 16-րդ տուրից հետո

                  03.03.20

                  Տխուր է ակումբի գործունեության դադարեցնելու մասին իմանալ ֆեդերացիայի կայքից․ Երևանի ՖԱ-ի մամուլի քարտուղար

                  21.02.20

                  ԲԽ առաջնությունը կշարունակվի առանց Երևան ՖԱ-ի

                  21.02.20

                  ԼՐԱՀՈՍ

                  Արարատ-Արմենիան հրաժեշտ է տալիս երեք ֆուտբոլիստի

                  12:53 / 06.06.25

                  Նոան նման է Կրասնոդարին․ Պլոշադնիի լայնածավալ հարցազրույցը

                  12:41 / 06.06.25

                  Գատուզոն հեռացել է Հայդուկի գլխավոր մարզչի պաշտոնից

                  12:25 / 06.06.25

                  Հայաստանի հավաքականի հայտացուցակը Կոսովոյի դեմ խաղի համար

                  12:11 / 06.06.25

                  Դրականն այն է, որ մենք ամորձիներ ունենք․ Մբապե

                  11:42 / 06.06.25

                  Եվս երկու հավաքական նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր

                  11:10 / 06.06.25

                  🎥 ԱԱ-2026․ որակավորման փուլ. Բրազիլիան ոչ-ոքի խաղաց, Արգենտինան և Պարագվայը հաղթեցին

                  10:38 / 06.06.25

                  Հայտնի է Իսպանիա-Ֆրանսիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

                  10:10 / 06.06.25

                  🎥 Ազգերի լիգա․ Իսպանիան գերգոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ

                  00:54 / 06.06.25

                  Հայտնի է՝ ով է այս պահին աշխարհի լավագույն եզրային հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշը

                  00:15 / 06.06.25

                  Ես կցանկանայի մարզել նրան․ Գվարդիոլան՝ Բարսելոնայի խաղացողի մասին

                  23:55 / 05.06.25

                  Ինտերի ֆուտբոլիստը կարող է վերամիավորվել Ինձագիի հետ Ալ-Հիլալում

                  23:25 / 05.06.25

                  Մեր հիմնական նպատակն առաջիկա խաղերում հաղթելն է․ Կոսովոյի ընտրանու գլխավոր մարզիչ

                  23:07 / 05.06.25

                  Պատմական․ Ուզբեկստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր

                  22:34 / 05.06.25

                  Շատ դժվար է Վրաստանից կրած պարտությունից հետո տրամադրել ֆուտբոլիստներին․ Ջոն վան’տ Սխիպ

                  22:21 / 05.06.25

                  Ազգերի լիգա․ Իսպանիա – Ֆրանսիա․ մեկնարկային կազմեր

                  22:00 / 05.06.25

                  Վրաստանի դեմ խաղում տեղի ունեցածը չի կարող կրկնվել․ Շաղոյան

                  21:50 / 05.06.25

                  Նիկոլո Սկիրա․ Ինտերը համաձայնության է եկել նոր մարզչի հետ

                  21:25 / 05.06.25

                  Օլմոն նշել է ՊՍԺ-ի այն խաղացողին, որն իրեն անակնկալի է բերել

                  20:55 / 05.06.25

                  ՄՅՈւ-ն մոտ է հերթական աղմկահարույց տրանսֆերը իրականացնելուն

                  20:25 / 05.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.