Մարսելո Բիելսան խնդրել է «Լիդսի» ղեկավարությանը այս ամառ ձեռք բերել «Բազելի» հարձակվող Արտուր Կաբրալին: Այդ մասին հայտնում է The Sun-ը։
ԱՊԼ-ի նորեկը 16 միլիոն ֆունտ ստեռլինգ է առաջարկել 22-ամյա ֆուտբոլիստի համար, ում տրանսֆերային իրավունքները բաժանվում են «Բազելի» և բրազիլական «Պալմեյրաս» և «Սեարա» ակումբների միջև:
Անցած մրցաշրջանում «Բազելի» կազմում Կաբրալը խփել է 18 գոլ։ Շվեյցարական ակումբը հույս ունի մոտ 20 միլիոն ֆունտ ստեռլինգ վաստակել հարձակվողի տրանսֆերից: