«Լեսթերի» պաշտպան Բեն Չիլուելը կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում: Ակումբները պայմանավորվել են ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ․ գործարքը կկազմի 65 միլիոն ֆունտ (72 միլիոն եվրո): Այս մասին հայտնում է լրագրող Դերեկ Օ’Լիրին Twitter-ում:
23-ամյա Չիլուելը երկուշաբթի առավոտյան բուժզննում կանցնի Չելսիում, իսկ այդ տեղափոխության մասին հայտնի կդառնա այդ օրը ավելի ուշ:
«Չելսին» արդեն իսկ ձեռք էր բերել «Այաքսի» կիսապաշտպան Հակիմ Զիեշին և հարձակվող Տիմո Վերներին՝ Լայպցիգից: Նաև, ըստ լուրերի, ակումբը մտադիր է «Բայերից» ձեռք բերել կիսապաշտպան Կայ Հավերցին: