«Բարսելոնայի» նախկին պաշտպան Խավյեր Մասկերանոն, որն այժմ հանդես է գալիս «Էստուդիանտեսում», խոսել է ՉԼ քառորդ եզրափակչի՝ «Բարսելոնա»-«Բավարիա» խաղի սպասելիքներից։
««Բավարիան» շատ լավ թիմ ունի, կան ֆիզիկապես ուժեղ խաղացողներ, բայց մի խաղում ամեն ինչ կարող է պատահել։ Վստահ եմ, որ «Բարսելոնան» լավ տեսք կունենա։
«Բարսելոնային» անհրաժեշտ է վերահսկել խաղը, որովհետև նրա համար միշտ դժվար է սեփական կիսադաշտում պաշտպանվելը։ Եթե նրանք կարողանան վերահսկել իրավիճակը, ապա ամեն ինչ կախված կլինի առանձին պահերից։
Մեսսին գլխավոր պատճառն է, թե ինչու «Բարսելոնան» կարող է հաղթել ցանկացած թիմի։ Նա գիտի, որ մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ընդամենը երկու խաղ է մնացել։
Ես «Նապոլիի» դեմ խաղում նրա կողմից ցանկություն եմ տեսել, դա նաև թիմակիցների վրա է ազդում»,- արգենտինացու խոսքերն է փոխանցում Goal-ը։