«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը պատասխանել է այն հարցին՝ արդյոք իր թիմակից Ռոբերտ Լևանդովսկին հանդիսանո՞ւմ է աշխարհի լավագույն հարձակվողն այս պահին, թե՞ ոչ.
«Մենք դա կտեսնենք ուրբաթ: Լևանդովսկին պետք է պատասխանի այդ հարցին: Մեսսին «Նապոլիի» հետ խաղում նույնպես շատ լավ խաղաց: Ինձնից ու Ռոբերտից է կախված՝ արդյոք կկարողանա՞նք կիսաեզրափակիչ դուրս գալու հարցը մեր օգտին վճռել, թե՞ ոչ:
«Բարսելոնան» չկարողացավ դառնալ Իսպանիայի չեմպիոն, այնպես որ նրանք որոշակի խնդիրներ ունեն, բայց այսպիսի խաղերում ինչ ասես կարող է տեղի ունենալ»,- Մյուլերի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բարսելոնա»-«Բավարիա» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին: Հանդիպումը տեղի կունենա Լիսաբոնի «Դե Լուշ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: