Հակոբ Տոնոյոնի անվան ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթի շրջանակում, այսօր, կմրցեն Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» ու գործող գավաթակիր «Նոան»:
«Արարատ-Արմենիան» գործող Սուպերգավաթակիրն է՝ ունենալով սուպերգավաթային խաղի այդ մեկ փորձը, իսկ «Նոան» առաջին անգամ կմասնակցի նման հանդիպման:
Խաղը կկայանա ՀՖՖ Տ/կ-ում և կմեկնարկի 19:00-ին:
Խաղն անցկացվելու է առանց երկրպագուների: