«Լիվերպուլի» երկու երկրպագուներ չեն մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Գենկի» հետ հանդիպմանը (4:1), քանի որ շփոթել են բելգիական քաղաքները:
Երկրպագուները 150-ական եվրո են վճարել գնացքի տոմսերի համար և ևս 70-ական եվրո՝ խաղի տոմսերի համար: Խաղի մեկնարկից միայն կես ժամ առաջ են նրանք հասկացել, որ եկել են մեկ այլ քաղաք ՝ Գենտ և ստիպված հանդիպմանը հետևել են տեղական փաբերից մեկում:
«Գենտը» մեկնաբանել է իրավիճակը՝ երկրպագուներին հրավիրելով «Վոլֆսբուրգի» դեմ Եվրոպայի լիգայի հանդիպմանը։
«Եթե որևէ մեկը գիտի այդ երկուսին կամ ունեք նրանց կոնտակտային տվյալները, տեղեկացրեք նրանց, որ հրավիրված են «Վոլֆսբուրգի» դեմ մեր այսօրվա խաղին»,-ասված է «Գենտի» թվիթերյան էջում:
