ԱՄՆ-ի հավաքականի և «Կոլամբուսի» դարպասապահ Պատրիկ Շուլտեն կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա:
The Telegraph-ը հայտնում է, որ «Արսենալը» ցանկանում է այս ամառ ձեռք բերել «Կոլամբուսի» 23-ամյա դարպասապահին: «Արսենալը» Շուլտեի տրանսֆերը կդիտարկի, եթե Աարոն Ռեմսդեյլը որոշի հեռանալ ակումբից ամռանը:
«Արսենալը», սակայն, միակ ակումբը չէ, որը հետաքրքրված է ԱՄՆ-ի հավաքականի դարպասապահով: Transfermarkt-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Վուլվերհեմփթոնը» նույնպես հետևում են Շուլտեի ելույթներին MLS-ում:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1,5 մլն եվրո։