«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն, վաստակելով 54 միավոր, շարունակում է գլխավորել «Ոսկե խաղակոշիկի» հավակնորդների վարկանիշում (մրցաշրջանի լավագույն ռմբարկուների ցուցակը ներքին լիգայի առաջնություններում):
Իմոբիլեն 2 գոլով և 4 միավորով գերազանցում է իրեն հետապնդող Ռոբերտ Լևանդովսկուն «Բավարիայից»: Երրորդ տեղում է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Նշենք նաև «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի վարկանիշի բարձրացումը. «Էյբարի» դեմ խաղում նրա պոկերն արգենտինացուն թույլ տվեց բարձրանալ վեցերորդ տեղ: