«Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն կարող է կարիերան շարունակել «Արսենալի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, «ներաձուրիները» պատրաստ են ֆուտբոլիստին բաց թողնել 20 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց։ 24-ամյա Դիմարկոն ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերը ներառյալ մասնակցել է 42 հանդիպման։
Պաշտպանը դարձել է երկու գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։ Դիմարկոն կարող է խաղալ պաշտպանության ձախ եզրում և կենտրոնում, սակայն ավելի հոգեհարազատ դիրք է ձախ եզրը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 16 միլիոն եվրո։