«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին մեկնաբանել է «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1), որի արդյունքում թիմը դուրս է եկել Իտալիայի գավաթի եզրափակիչ, որտեղ կխաղա «Յուվենտուսի» դեմ:
«Այս արդյունքը շատ գոհացուցիչ է: Հաղթանակը նվիրում ենք երկրպագուներին: Ցավալի է, որ մենք այս պահերը չենք ապրում նրանց հետ, բայց եզրափակիչ հասնելը կայունության նշան է:
Եզրափակչի մասին հետո կմտածենք: Մեզ համար եզրափակիչ հասնելն արդեն մեծ հաջողություն է: Մենք պետք է խաղանք այնպիսի թիմի հետ, ինչպիսին է «Յուվենտուսը»: Սա կոշտ հակառակորդ է:
Առջևում շատ կարևոր հանդիպումներ ունենք: Մենք ընդունելու ենք Մադրիդի «Ռեալին»: Սա իրադարձություն կլինի Բերգամոյի համար»,- մեջբերում է Գասպերինիին Football Italia-ն: