Արքայական «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը վերադառնում է Մադրիդ:
Կասիլյասը կդառնա Ֆլորենտինո Պերեսի խորհրդականը: Ըստ Marca-ի, մոտական օրերին իսպանացին կստանձնի պարտականությունները:
Իկերը «Ռեալի» սան է: Մադրիդում անցկացրել է 725 խաղ: 2015 թ-ին իսպանացին տեղափոխվեց «Պորտու», որտեղ մարզումներից մեկի ժամանակ սրտամկանի կաթված ստացավ, որից հետո այլևս խաղադաշտ դուրս չեկավ: