«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ, այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Ռեդնապը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հայտարարությունը Սադիո Մանեի մասին:
Լիվերպուլցիների կամային հաղթանակից հետո, որը վերջին րոպեներին ձեռք է բերել սենեգալցու գոլի և արդյունավետ փոխանցման շնորհիվ, իսպանացի մասնագետը հայտարարել է հետևյալը.
«Դա տեղի է ունենում այն պատճառով, որ նա ունի հատուկ տաղանդ: Երբեմն նա սիմուլյացիա է անում, իսկ երբեմն իր տաղանդի շնորհիվ անհավանական գոլեր է խփում վերջին րոպեներին», — նշել է Պեպը:
«Գվարդիոլայի խոսքերն ինձ համար անսպասելի էին Մանեի և սիմուլյացիայի մասին։ Հաճախ չես լսում մարզչից նման բաներ մեկ այլ թիմի խաղացողի մասին, բայց չեմ կարծում, որ նա ցանկանում է հունից հանել Սադիոյին «Էնֆիլդում» կայանալիք խաղից առաջ։ Սրանք Բանականության խաղեր չէին։ Կարծում եմ, Գվարդիոլան իսկապես վախենում է Մանեից և անընդհատ մտածում է այն վտանգի մասին, որը նա ներկայացնում է իրենից։ Խոսեպը գիտի, որ Մանեն «Լիվերպուլի» ամենակարևոր խաղացողն է»,- գրել է Ռեդնապը Daily Mail-ում:
«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին «Էնֆիլդում» և կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին: