Զումանա Կամարան՝ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի օգնականը, նշել է, թե որն է հարձակվող Կիլիան Մբապեի գլխավոր խնդիրը.
«Միակ բանը, որում կարող ենք մեղադրել Մբապեին այն է, որ երբ նա խաղում է, փորձում է ցույց տալ իր բոլոր ունակությունները: Գոլ խփելու փոխարեն, նա ցուցադրում է իր դրիբլինգն ու գեղեցիկ հնարքներ է անում գնդակով:
Բայց նա դեռ երիտասարդ է ու ժամանակի հետ կուղղվի»,- Կամարայի խոսքերն է փոխանցում Parisfans.fr-ը:
Լիգա 1-ի՝ ժամանակից շուտ ավարտված առաջնությունում Մբապեն 20 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 18 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու:
Նա նաև 7 խաղի է մասնակցել Չեմպիոնների լիգայում՝ դառնալով 5 գոլի հեղինակ: Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: