Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Նոան» հունիսի 15-ին «Նաիրի» մարզադաշտում ընդունել է «Արարատ-Արմենիային» և ոչ-ոքի`1-1 հաշվով ավարտել հանդիպումը:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 7-րդ րոպեին բացել են տանտերերը. Միխայիլ Կովալենկոն է գրավել «Արարատ-Արմենիայի» դարպասն ու առաջ մղել իր թիմին: 10 րոպե անց, սակայն, Վարդան Մինասյանի թիմի կազմում Սերգեյ Վակուլենկոն խփել է պատասխան գնդակն ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:
ArmSport-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանը ևս ներկա է գտնվել հանդիպմանն ու ֆոտոշարք պատրաստել: Լուսանկարները`ստորև.