«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարը որոշել է վաճառքի հանել սեփական՝ «JLingz» հագուստի ապրանքանիշի պաշտպանիչ դիմակները, հայտնում է Daily Mail-ը:
Մեկ դիմակի արժեքը կկազմի 12 ֆունտ (մոտ 7300 դրամ): Հաղորդվում է, որ հավաքված միջոցները կուղղվեն Բրիտանիայի առողջապահական ծառայությանը:
«Ողջույն բոլորին: Հուսով եմ՝ ձեզ հետ ամեն ինչ կարգին է, և դուք ապահով եք: Ինչպես գիտեք, երկուշաբթի օրվանից՝ հունիսի 15-ից, Բրիտանիայի հասարակական տրանսպորտներում պարտադիր է լինելու դիմակ կրելը: Այդ իսկ պատճառով ես որոշեցի ստեղծել դիմակներ իմ «JLIngz» բրենդի կողմից, որպեսզի պաշտպանեմ ձեզ ու շրջապատողներին:
Անկասկած, ամբողջ հասույթը կուղղվի առողջապահական ոլորտի աշխատակիցներին, որպեսզի նրանց աջակցություն ցուցաբերենք իրենց կատարած աշխատանքի համար:
Սիրով, Ջեսի» ,- գրել է Լինգարդը Instagram-ում: