«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ԱՊԼ 10-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ խոսել է մրցակցի պաշտպան Վիրջիլ վան Դեյքի մասին։
«Վան Դեյքը գերազանց պաշտպան է, բայց նրան կարելի է հաղթել։ Նույնը վերաբերում է նաև «Լիվերպուլին»․ այն անպարտելի թիմ չէ։
Մենք ուղղակի պիտի մեզ վրա կենտրոնանանք։ Ցանկացած մրցակցի ցանկացած օր կարելի է հաղթել։ Պետք է փորձենք դա անել «Էնֆիլդում»»,- Քեյնի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։ Երկու թիմերի միջև հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Երևանի ժամանակով 20:30-ին։