Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալ» — «Բավարիա» առաջիկա հանդիպման սպասելիքներով։
««Բավարիան» դեռ շատ լավ թիմ է։ Մադրիդը կարծես թե մի փոքր ավելի լավն է՝ հաշվի առնելով այն փաստը, որ «Բավարիան» հրաժեշտ է տվել Բունդեսլիգայում իր հեգեմոնիային, սակայն «Ռեալին» դեռ շատ բարդ հանդիպում է սպասվում։ Նման խաղը ոչ մի դեպքում հեշտ չի լինի»,- դել Բոսկեի խոսքերն է մեջբերում The Athletic-ը:
Հիշեցնենք, որ «Բավարիա» — «Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 30-ին։