Անգլիական «Վեսթ Հեմը» փոխարինող է փնտրում գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին, հայտնում է The Guardian-ը։
Մոյեսի պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մասնագետը կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից։
«Վեսթ Հեմի» դիտակետում են Մարկո Սիլվան, Խուլեն Լոտեպեգին, Պաուլո Ֆոնսեկան և Հանս-Դիտեր Ֆլիկը:
Նշվում է, որ ակումբն արդեն բանակցություններ է վարում Ֆլիկի ու Լոպետեգիի հետ։