«Միլանը» կարող է գլխավոր մարզչի պաշտոնում չնշանակել Խուլեն Լոպետեգիին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ միլանյան ակումբը պատրաստվում է նշանակել իսպանացուն, իսկ նրա թեկնածությունը պաշտպանել են ղեկավարության բոլոր անդամները։
Սակայն այս լուրն առաջացրել է երկրպագուների բացասական արձագանքը։ Nopetegui հեշթեգը տարածվել է սոցիալական ցանցերում, և որոշ երկրպագուներ նույնիսկ ստորագրահավաքներ են ստեղծել՝ խնդրելով չնշանակել Լոպետեգիին։
Նման արձագանքի ֆոնին «Միլանը» կարող է փոխել կարծիքը։
«Միլանը» դիտարկում է նաև «Լիլի» մարզիչ Պաուլո Ֆոնսեկային թիմ հրավիրելու տարբերակը։
Խուլեն Լոպետեգին 2023 թվականի օգոստոսի 8-ին լքել էր «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզչի պաշտոնը։