Գերմանական «Բայերը» մոտ է Բունդեսլիգայի ամբողջ մրցաշրջանն առանց պարտության անցնելուն:
31-րդ տուրում Խաբի Ալոնսոյի թիմը «Շտուտգարտի» դեմ խաղում հրաշքով փրկվեց պարտությունից, իսկ Ալեխանդրո Գրիմալդոն կատարեց իր հերթական գոլային փոխանցումը։
Այսպիսով, պաշտպանն այժմ ունի տասներեք գոլային փոխանցում իր ակտիվում Բունդեսլիգայում, ինչը «Բայերի» համար նոր ռեկորդ է Գերմանիայի առաջնության շրջանակում:
Հիշեցնենք, որ ակումբն արդեն ժամանակից շուտ՝ իր պատմության մեջ առաջին անգամ, դարձել է Գերմանիայի չեմպիոն։ Մնացած երեք տուրերում «Բայերը» կխաղա Ֆրանկֆուրտի «Այնտրախտի», «Բոխումի» և «Աուգսբուրգի» հետ։