Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը գնահատել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հավանականությունը։
-Մի քանի շաբաթ առաջ ես ասացի, որ հավանականությունը, որ տեղափոխությունը տեղի կունենա մոտ 50 է, հիմա ավելի մեծ է։
-Շանսերը 55-60% ե՞ն։
— Ես կարծում եմ, այո։ Ամեն օր, երբ Մբապեն չի երկարաձգում պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, այդ տոկոսն ավելանում է»,- Տեբասի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։