Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է տեղափոխվի ԱՊԼ։
Desmarque-ն տեղեկացնում է, որ բրազիլացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմն» ու անձամբ վերջինիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
Պորտուգալացի մասնագետը ցանկանում է այդ կերպ ուժեղացնել պաշտպանության կենտրոնը։
Հիշեցնենք, որ Միլիտաոն «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը պորտուգալական «Պորտուից»։