Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Խիմկին» մրցեց «Տորպեդոյի» հետ:
«Խիմկին» 5-1 հաշվով ջախջախեց մրցակցին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: «Խիմկիի» 4-րդ գոլը խփեց Արշակ Կորյանը: Խաղին մասնակցեց նաև «Փյունիկի» նախկին հարձակվող Մուհամեդ Կոնատեն:
Կիսաեզրափակչում «Խիմկին» կմրցե «Ուրալ»-«Շիննիկ» զույգի հաղթողի հետ: