«Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակը մեկնաբանել է այն լուրերը, որ այս ամռանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա», տեղեկացնում է Sport Bild-ը:
«Ես տեղյակ եմ այդ տարբերակի մասին: Կարող եմ ասել ՝«Բորուսիան» անցյալում է:
Ինձ շատ դուր է գալիս Իսպանիայում և ես չեմ մտածում Դորտմունդ վերադառնալու մասին»,- ասել է հարձակվողը:
Հիշեցնենք, որ «մեղուները» հնարավորություն ունեն խաղացողի ձեռք բերել 30 միլիոն եվրոյով:
Բացի այդ, եթե «Սոսիեդադը» 20-ամյա ֆուտբոլիստին գնելու այլ առաջարկ ստանա, այդ մասին պետք է տեղեկացնի Դորտմունդի «Բորուսիային»։
Հավելենք, որ Լա Լիգայի այս առաջնությունում շվեդ ֆուտբոլիստը մասնակել է 24հանդիպման և դարձել՝ 7 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: