«Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերգն ասել է, որ եթե հեռանա «Այաքսից», ապա միայն արժանապատիվ գումարի դիմաց։
«Չգիտեմ, կհեռնամ հաջորդ ամռանը «Այաքսից», թե ոչ, բայց հաստատ գիտեմ, որ դա հենց այնպես չեմ անի:
«Ես չափազանց շատ եմ պարտական այս ակումբին, ուստի չեմ կարող թույլ տալ, որ այն համարժեք փոխհատուցում չստանա»,19-ամյա կիսապաշտպանի խոսքերն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ռայանն «Այաքսի» կազմում ընդհանուր անցկացրել է 91 խաղ: Դրանցում դարձել է 10-ը գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
Գրավենբերգով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Բավարիան» և «Բարսելոնան»: