Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պաուլո Դիբալան շրջանցեց իտալական ակումբի լեգենդար հարձակվող Միշել Պլատինիին՝ թուրինցիների կազմում խփած գոլերի քանակով։
Չեմպիոնների լիգայի շրջանակում կայացած «Զենիթի» դեմ խաղում արգենտինացին դարձավ դուբլի հեղինակ և «ծեր սինյորայի» կազմում իր գոլերի թիվը հասցրեց 106-ի։ Միշել Պլատինին «Յուվենտուսում» խփել էր 104 գոլ։
Բացի Պլատինիին շրջանցելուց, Դիբալան իտալական գրանդի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում դուրս եկավ 11-րդ հորիզոնական։ «Յուվենտուսի» պատմության լավագույն ռմբարկուն 290 գոլ խփած Ալեսանդրո Դել Պիեռոն է։