Ֆուտբոլի Ֆրանսիայի ներքին առաջնության 12-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալեց գործող չեմպիոն «Լիլին» ու պարտության մատնեց 2-1 հաշվով:
Մինչև 74-րդ րոպեն «Լիլը» հաղթում էր՝ Ջոնաթան Դևիդի խփած միակ գոլի շնորհիվ, սակայն Մաուրիսիո Պոչետինոյի սաները կարողացան բեկել խաղի ընթացքը:
74-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Մարկինիոսը, իսկ 89-րդ րոպեին Անխել Դի Մարիան 3 միավոր պարգևեց տանտերերին:
Հավելենք, որ Մեսսին ընդմիջմանը փոխարինվեց:
Նշենք, որ ներքին առաջնությունում անցկացրած 5 խաղում Մեսսին չի դարձել որևէ արդյունավետ գործողության հեղինակ։
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն 31 միավորով շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Լիլը» 15 միավորով 11-րդ հորիզոնականում է: