Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է Ազգերի լիգայի երրորդ տեղի խաղից սպասումներով.
«Այսօր կարևոր խաղ ունենք: Մեզ պետք է բարելավել տեղը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Այս պահին 5-րդն ենք: Բելգիան 1-ինն է, նա վիճակահանության հետ խնդիր չի ունենա: Մենք պետք է հաղթենք ու շարունակենք մեր ճանապարհը:
Երիտասարդ շատ խաղացողներ ունենք, որոնք միմյանց հետ դեռ երկար տարիներ կարող են խաղալ: Ես հպարտ եմ, թե ինչպես խաղացին իմ ֆուտբոլիստները Իսպանիայի դեմ՝ մնալով 10 հոգով: Նրանք նույնիսկ կարողացան գոլ խփել: Մենք վտանգեցինք 4-5 գոլ բաց թողնել, բայց լավ աշխատեցինք»,-Sky Sport Italia-ն է մեջբերում Մանչինիի խոսքերը: