Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Դենիս Զակարիան կարիերան կարող է շարունակել իտալական «Ռոմայի» կազմում:
Հաղորդվում է, որ խաղացողի ծառայություններով հետաքրքված է անձամբ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Գայլերը» բանակցում են «Բորուսիայի» հետ՝ տրանսֆերը ձմռանն ավարտին հասցնելու համար:
Նոր մրցաշրջանում Շվեյցարիայի ազգային հավաքականի կիսապաշտպանն անցկացրած 5 խաղում դարձել է 2 գոլի ու 1գոլային փոխանցման հեղինակ: