Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան բաց կթողնի Արգենտինայի հավաքականի՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Պարագվայի (ոկտեմբերի 7), Ուրուգվայի (հոկտեմբերի 10) և Պերուի (ոկտեմբերի 14) դեմ խաղերը: Այս մասին հայտնում է հավաքականի՝ Թվիթերի պաշտոնական էջը:
Հիշեցնենք՝ Դիբալան վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության՝ սեպտեմբերի 26-ին կայացած «Սամպդորիայի» դեմ խաղում (3-2):
Արգենտինայի հավաքականը 8 խաղից հետո 18 միավոր է վաստակել ու ԱԱ-2022-ի հարավամերիկյան ընտրական փուլի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Դիբալան ընթացիկ մրցաշրջանում Իտալիայի առաջնության 5 խաղի է մասնակցել, դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: