Պեկինում 2022 թ-ի կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է մրցումների կարգախոսը. «Միասին հանուն ընդհանուր ապագայի»: Այն ընտրված է կորոնավիրուսի համավարակի արձագանքի համատեքստում, հայտնում է ՀԱՕԿ-ը:
Ընտրության համար առաջարկվել է 79 տարբերակ: «Միասին հանուն ընդհանուր ապագայի» կարգախոսը դիրքորոշման, նախաձեռնության և գործողությունների ծրագիր է, որն ընդհանուր նպատակ է հետապնդում:
Միասնական աշխատանքը լավ ապագայի հիմքն է: Բացի այդ խաղաղությունը համահունչ է օլիմպիական գաղափարախոսությանը:
2022 թ-ի փետրվարի 4-ին մեկնարկելիք ստուգատեսում խաղարկվելու է մեդալների 109 հավաքածու:
Օլիմպիական խաղերը Պեկինում կմեկնարկեն 2022 թ-ի փետրվարի 4-ին: