«Յուվենտուսի» ղեկավարությունը շարունակում է բանակցությունները Պաուլո Դիբալայի գործակալի հետ՝ պայմանագրի երկարաձգման հարցում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Այսօր նախատեսվում է եռակողմ հանդիպում: Դիբալան ցանկանում է տարեկան ստանալ 10 մլն եվրո, իսկ թուրինյան ակումբն առաջարկում է 8.5 մլն եվրո՝ գումարած բոնուսներ, ինչի արդյունքում աշխատավարձը կարող է հասնել 10 մլն-ի:
Եթե կողմերը գան համաձայնության, մինչև 2025 թ. պայմանագիր կկնքվի: Գործող համաձայնագիրը սահմանված է մինչև 2022 թ-ի հունիսի 30-ը: