«Բարսելոնան» շարունակում է Գրիզմանի տրանսֆերից հրաժարվելու տարբերակներ փնտրել: Գրիզման-Սաուլ փոխանակության գործարքի փակուղի մտնելուց հետո, «Բարսան» անցել է պլան B-ին:
Ֆրանսիական L’Equipe-ը հայտնում է, որ «Բարսան» դիմել է «Յուվենտուսին»՝ Գրիզմանին Դիբալայի հետ փոխանակելու առաջարկով:
Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 20 խաղում 27-ամյա արգենտինացին դարձել է 4 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
30-ամյա Գրիզմանը Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 36 խաղում դարձել է 13 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: