Հուլիսի 19-ի վաղ առավոտյան «Ուրարտու-2»-ի անձնակազմն ուղևորվեց Դիլիջան։ Տավուշի մարզում թիմը հուլիսի 19-ից 27-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Նախատեսված է անցկացնել ստուգողական 3 հանդիպում, որոնցից երկուսը կկայանան հուլիսի 24-ին։ Ժամը 11։00-ին թիմը կմրցի «Փյունիկ-2»-ի հետ, իսկ ժամը 19։00-ին Գյումրիի «Շիրակի» հետ։
Հավաքի վերջին օրը նախատեսված է հանդիպում ԲԿՄԱ-2-ի հետ։ Այդ խաղը կկայանա արդեն «Ուրարտու» մարզահամալիրում և կմեկնարկի ժամը 19։00-ին։
Ուսումնամարզական հավաքին կմասնակցի 26 ֆուտբոլիստ, որոնց թվում են նաև փորձաշրջան անցնող տեղացի 6 ֆուտբոլիստներ։
Ստորև ներկայացնում ենք «Ուրարտու-2»-ի կազմը․
Դարպասապահներ
Հրաչ Սահակյան, Սուրեն Ղազարյան, Մխիթար Ումրեյան
Պաշտպաններ
Ֆելիքս Խաչատրյան, Տիգրան Այունց, Ռուբեն Աբրահամյան, Արա Ջոլաքյան, Նարեկ Դավթյան, Գևորգ Գրիգորյան
Կիսապաշտպաններ
Ռուբեն Եսայան, Համլետ Սարգսյան, Դավիթ Թալալյան, Արթուր Իսրայելյան, Կորյուն Սեդրակյան, Արթուր Միսկիրիջյան, Էդգար Ղուլինյան, Արտակ Խաչատրյան, Արմեն Աֆրիկյան
Հարձակվողներ
Սամվել Հակոբյան, Արայիկ Էլոյան