Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենը շարունակում է աջակցություն ստանալ ողջ ֆուտբոլային ընտանիքից։
Ինչպես հաղորդում է Goal-ի թվիթերյան էջը Կոպենհագենի Rigshhospitalet հիվանդանոցի մոտ, որտեղ բուժում է ստանում դանիացի ֆուտբոլիստը, այսպիսի գրաֆիտտի է հայտնվել։
A mural outside the Rigshospitalet in Copenhagen, where Christian Eriksen is being treated ♥🇩🇰 pic.twitter.com/N1pYPe4DBp
— Goal (@goal) June 14, 2021
Քաղաքի տարբեր հատվածներում երկրպագուներն իրենց մաղթանքներն են գրում ֆուտբոլիստին։
Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել Դանիա-Ֆինլանդիա հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում: 29-ամյա ֆուտբոլիստը, առանց որևէ մեկին բախվելու, հայտնվեց խոտածածկին ու միայն բժիշկների երկարատև օգնությունից հետո կարողացավ գիտակցության գալ։ Էրիկսենը տեղափոխվել էի Կոպենհագենի հիվանդանոցներից մեկը։ Բարեբախտաբար, նրա վիճակը կայունացել է։