Բելգիայի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է իր թիմակից Քրիստիան Էրիկսենի մասին, որը Դանիայի ու Ֆինլանդիայի հավաքականների միջև խաղի ժամանակ կորցրել էր գիտակցությունը:
«Շատ եմ լաց եղել, որովհետև ակնհայտ վախեցած էի: Նրա հետ միասին մենք դժվար պահեր ապրեցինք: Քրիստիանի հետ ես ավելի շատ ժամանակ եմ անցկացրել, քան իմ ընտանիքի: Հիմա իմ բոլոր մտքերը նրա, նրա ընկերուհու ու երկու երեխաների հետ են»,-բելգիացու խոսքերն է փոխանցում Goal-ը: