Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագիրը երկարաձգելու վերաբերյալ՝ Իսպանիայի Սուպերգավաթն այս երկրում անցկացնելու հետ կապված:
Marca-ն հայտնում է, որ տիտղոսը Սաուդյան Արաբիայում կխաղարկվի մինչև 2029 թվականը ներառյալ: Նախորդ համաձայնագիրն ավարտվում էր 2026 թվականին: Նշվում է, որ այս ընթացքում իսպանական ֆեդերացիան 240-ից 320 մլն եվո կստանա: Մրցաշարի խաղերը կանցկացվի հունվարի երկրորդ կամ երրորդ շաբաթում:
2019/2020 մրցաշրջանում Իսպանիայի Սուպերգավաթն անցկացվում է «չորսի եզրափակիչ» սկզբունքով. մինի-մրցաշարում մասնակցում են Իսպանիայի Գավաթի հաղթողը, Իսպանիայի Գավաթի ֆինալիստը, Իսպանիայի առաջնության հաղթողն ու արծաթե մեդալակիրը:
Իսպանիայի գործող սուպերգավաթակիրը Բիլբաոյի «Աթլետիկն» է: 2021 թվականի հունվարի 17-ին կայացած խաղում թիմը 3-2 հաշվով հաղթել է «Բարսելոնային»:
Հաջորդ մրցաշրջանում Իսպանիայի Սուպերգավաթին կմասնակցեն Մադրիդի «Ատլետիկոն» և «Ռեալը», «Բարսելոնան» և Բիլբաոյի «Աթլետիկը»: