«Այնտրախտը» որոշում է կայացրել նոր գլխավոր մարզչի հարցում․ Օլիվեր Գլասները կաշխատի թիմի հետ հաջորդ մրցաշրջանից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նա թիմի հետ պայմանագիր է ստորագրել մինչեւ 2024 թվականի հունիսի 30-ը: Ավարտված մրցաշրջանում Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում գրավել է 5-րդ տեղը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ գլխավոր մարզիչ Ադի Հյուտերը ամռանը կլքի թիմը:
46-ամյա Գլասները նախկինում աշխատել է աշխատել է «Ռիդում», ԼԱՍԿ-ում և «Վոլֆսբուրգում»:
Oliver Glasner wird neuer Cheftrainer von Eintracht Frankfurt! Der gebürtige Salzburger hat am heutigen Mittwoch einen Vertrag bis zum 30. Juni 2024 unterschrieben ✍️
Gude und herzlich willkommen! 🦅👋
— Eintracht Frankfurt (@Eintracht) May 26, 2021