ՈՒԵՖԱ-ն նշանակել է եվրագավաթային մրցաշարերի եզրափակիչները սպասարկող մրցավարներին։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» միջև, կսպասարկի իսպանական մրցավարական բրիգադը՝ Անտոնիո Միգել Մատեու Լաոսի գլխավորությամբ։
Իսկ Եվրոպա լիգայի՝ «Վիլյառեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի գլխավոր մրցավար է նշանակվել ֆրանսիացի Կլեման Տյուրպենը։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին, իսկ Եվրոպա լիգայի եզրափակիչը՝ մայիսի 26-ին։