Իսպանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը կարող է առաջադրվել իսպանական Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահի պաշտոնում, հայտնում է Cope-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, այս պահին RFEF-ի ասամբլեայում, որը կազմված է 141 անդամից, աշխատում են 13 պրոֆեսիոնալ և 18 ոչ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ: Իկերի թեկնածությունը կարող են աջակցել նաև պրոֆեսիոնալ ակումբները, որոնց Ասամբլեայում 20 ներկայացուցիչ ունեն, և ոչ պրոֆեսիոնալ ակումբները, որոնք Ասամբլեայում ներկայացված են 29 անդամով:
Այդուհանդերձ, 2020 թվականին կայանալիք ընտրություններում ֆավորիտն, ամեն դեպքում, RFEF-ի ներկայիս նապագահ Լուիս Ռուբիալեսն է: