«Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան կարող է վաճառվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, եթե թուրինյան ակումբն ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով չկարողանա Չեմպիոնների լիգայում ուղեգիր նվաճել։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, «Յուվենտուսը» համաձայնության չի եկել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ և կարող է վաճառել նրան ամռանը, որպեսզի հաջորդ տարի նրան բաց չթողնի ազատ խաղացողի կարգավիճակում։
Հաղորդվում է նաև, որ Դիբալայի հեռանկարներն ակումբում կախված են նաև Կրիշտիանու Ռոնալդուի ապագայից, որն ամռանը կարող է հեռանալ Թուրինից։ Ընդ որում, Դիբալան ցանկանում է մնալ «Յուվենտուսում»։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում այս պահին 3-ից 5-րդ հորիզոնականները զբաղեցնող երեք թիմեր՝ «Նապոլին», «Յուվենտուսը» և «Միլանը», հավասար՝ 66 միավոր ունեն։ «Յուվենտուսը» 4-րդ տեղում է։