Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինը ասել է, որ լեգիոներների լիմիտը խնդրահարույց հարցերից մեկն է ֆուտբոլում:
«Մոտ ապագայում տեղի կունենա բովանդակային խորհրդակցություն (եվրագավաթներում ռուսական թիմերի անհաջողությունների պատճառների մասին):
Ոչինչ չեմ ասի լեգիոներների լիմիտի մասին, սա, ասենք, խնդրահարույց հարցերից մեկն է, ուստի այն պետք է դիտարկել բարդ ձևաչափով»,- մեջբերում է նախարարին ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ակումբների նախաձեռնող խումբը քննարկում է օտարերկրյա խաղացողների սահմանափակումների ձևաչափի փոփոխությունները։