Ֆրանսիական «Լիլի» կենտրոնական պաշտպան Սվեն Բոտմանը հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում են իտալական ԶԼՄ-ները:
Միլանցի սկաուտները նկատել են 21-ամյա հոլանդացու որակյալ խաղը: Այնուամենայնիվ, Բոտմանին հավակնում են ձեռք բերել նաև այլ բարձրակարգ ակումբներ ՝ «Լիվերպուլը», «Ռեալը» և «Ինտերը»:
Լիլը պատրաստ է ամռանը բաժանվել ֆուտբոլիստից 25 միլիոն եվրոյով:
Բոտմանը խաղացել է Նիդեռլանդների բոլոր տարիքային հավաքականներում:
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 27 խաղում աչքի է ընկել մեկ գոլային փոխանցմամբ: