«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը:
Հաղորդվում է, որ կողմերն արդեն բանակցություններ են վարում: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս: ԱՊլ ընթացիկ մրցաշրջանում հարձակվողի ակտիվում 13 խաղ է, 12 գոլ ու 3 գոլային փոխանցում:
Վերջերս շշուկներ էին պտտվում, որ 28-ամյա եգիպտացու ծառայություններով հետաքրքվում է «Յուվենտուսը»: