«Յուվենտուսի» գործադիր տնօրեն Ֆաբիո Պարատիչին հայտնել է, որ նրանք շուտով հանդիպելու են թիմի կիսապաշտպան Պաուլո Դիբալայի գործակալին:
«Մենք հանդիպելու ենք Պաուլո Դիբալայի գործակալին՝ խոսելու իր պայմանագրի մասին: Պապու Գո՞մեսը: Մենք չենք պատրաստվում պայմանագիր ստորագրել նրա հետ հունվարին»,-Պարատիչիի խոսքն է մեջբերում ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անիելին հայտնել էր, որ նրանք արդեն նոր պայմանագիր են առաջարկել Պաուլո Դիբալային: