«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սկոթ Մաքթոմինայը խոսել է ՉԼ երկրորդ տուրում «Լայպցիգի» դեմ կայանալիք խաղի մասին։
«Չորեքշաբթի օրը հաղթանակը հաջողություն կլինի թիմի համար։ Այն վստահությունը, որ մենք ստանում ենք ամեն շաբաթ խաղից խաղ, մեզ օգուտ է բերում։
Իմաստ չկար Փարիզ մեկնել մեծ խաղի, որին ողջ աշխարհն էր հետևում, ու գերազանց անկացնել այն (2-1), իսկ հետո տանը նման ձևով չխաղալ «Լայպցիգի» հետ»,- Մաքթոմինայի խոսքերն է փոխանցում ՄՅՈՒ-ի պաշտոնական կայքը։
ՄՅՈՒ-ն «Լայպցիգին» կընդունի հոկտեմբերի 28-ին Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։