«Յուվենթուսը» հայտարարել է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատային վարձակալելու մասին։
Թուրինյան ակումբի պաշտոնական կայքը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է, որ Մորատան մինչև 2021 թվականը վարձակալությամբ կխաղա «Յուվենթուսում»։ Ակումբը հնարավորություն կունենա ևս մեկ տարով երկարաձգել նրա պայմանագիրը կամ էլ գնել նրա ամբողջական տրանսֆերը։
«Յուվենթուսը» վարձակալությունը երկարաձգելու դեպքում կգնի նրա տրանսֆերը 2 տարի անց։ Բոլոր գործարքների արդյունքում թուրինյան թիմը 3 տարվա ընթացքում 45 միլիոն եվրո պետք է վճարի «ռոխիբլանկոսներին»։
Մորատայի վարձակալությունը 10 միլիոն եվրո է արժեցել «Յուվենթուսին»։
Մորատան 2014-16 թվականների ընթացքում հանդես է եկել «բիանկոներիների» կազմում։